«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ազգային փոխադրողի պրոյեկտից սկսած՝ ինչ պրոյեկտ սկսել են, տապալել են

Ազգային փոխադրողի պրոյեկտից սկսած՝ ինչ պրոյեկտ սկսել են, տապալել են
02.06.2025 | 15:18

Սահմանին ջոկատներ են կանգնած (1992-ից հետո սահմանին կանոնավոր բանակից բացի ուրիշ ուժ չի եղել, մեկ էլ նիկոլի ժամանակներում է մոդա դարձել ջոկատով սահման պահելը)։

Ռազմարդյունաբերությունը չունի գոնե մի հատ կայացած պրոդուկտ։

Մի փոքր ուժեղ անձրևից Երևանում ջրհեղեղ է սկսվում։

Պայթած ասֆալտի փոսերը ամիսներով չեն լցվում, լցվածներն էլ փնթի լատկեքի տեսք են ունենում։

Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը կամուրջներ, թունելներ, օդանավակայաններ և ժամանակակից արագընթաց ճանապարհներ են կառուցում, իսկ մեզ մոտ վարչապետը մուննաթ է գալիս, թե՝ ձեզ դրել եք հազար տարվա շինարար ազգի տեղ, բայց ճանապարհ ու դպրոց չեք կարողանում կառուցել։

Սյուռա, չէ՞։

Ազգային փոխադրողի պրոյեկտից սկսած՝ ինչ պրոյեկտ սկսել են՝ տապալել են։ Հարյուրավոր, միլիարդավոր դոլարներ մսխվել են։

Չկա մի բան, որ սրանք սքսես լինեն։

Ու էս պայմաններում ինչքան նագլի պետք ա լինես, որ օրակարգ մտցնես հոգևորականների կուսակրոնության հարցը։

Իսկ Եկեղեցու վրա վնգստացող նորօրյա բոլշևիկներդ ականջներիդ օղ արեք՝ մի օր սա չի լինելու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ